«Բարսելոնայի» ֆուտբոլիստները խնդրել են Չավիին գլխավորել կատալոնական ակումբը

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով այս պահին մարզում է կատարական «Ալ-Սադդը», կարող է դառնալ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը: «Բարսելոնայի» մի քանի առանցքային ֆուտբոլիստներ ներազդել են Չավիին թիմ հրավիրելու որոշման վրա: Նրանք նաև Չավիին անձամբ խնդրել են, որպեսզի վերջինս գլխավորի «Բարսելոնան»:

Չավին այս պահին չի ցանկանում դետալներ քննարկել, քանի դեռ Կիկե Սետյենը զբաղեցնում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Բացի այդ, նա նաև ցանկանում է գեղեցիկ ձևով հրաժեշտ տալ «Ալ-Սադդին» և այժմ ամբողջությամբ տարված է կատարական ակումբի հետ աշխատանքներով:

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ի լրագրող Ֆրանսեսկ Ագուիլարը, Չավին «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտի կողմնակիցն էր, բայց այժմ 40-ամյա մասնագետի թեկնածությունը փոխզիջման է ենթարկվել:

Ինչևէ, Չավին մնում է «Բարսայի» գլխավոր մարզչի համար նախընտրելի թեկնածու՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքից: