«Մանչեսթեր Յունայթեդի» խոստումնալից կիսապաշտպանը կհեռանա թիմից

Կիսապաշտպան Էյնջել Գոմեսը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը նշել է, որ ակումբը չի կարողացել բանակցել նոր պայմանագրի շուրջ 19-ամյա կիսապաշտպանի հետ, և, ըստ ամենայնի, ֆուտբոլիստը կհեռանա թիմից համաձայնագրի ավարտից հետո:

Goal-ի տեղեկության համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Գոմեսին առաջարկել է շաբաթական 30 հազար ֆունտ աշխատավարձ: Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը մտավախություն ուներ իրեն տրամադրվող խաղային ժամանակի մասով:

Գոմեսով հետաքրքրված են նաև այլ թիմեր: Գոմեսը վեց տարեկանից մարզվել է «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում: Պրեմիեր Լիգայում նա անցկացրել է 5 հանդիպում: