«Լիվերպուլը» տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկեց «Բավարիայի» կիսապաշտպանին

Անգլիական «Լիվերպուլը» բանակցում է «Բավարիայի» կիսապաշտպան Տիագու Ալկանտարայի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան: Մերսիսայդցիները պատրաստ են 29-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով:

«Լիվերպուլը» միաժամանակ բանակցում է «Բավարիայի» հետ, որը ցանկանում է կիսապաշտպանի համար ստանալ 35 միլիոն եվրո: