Ջանլուիջի Բուֆֆոնն իտալական ֆուտբոլում բացառիկ ռեկորդ սահմանեց՝ շրջանցելով Մալդինիին

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն Ա Սերիայի 30-րդ տուրում մասնակցեց «Տորինոյի» հետ մրցավեճին (4-1): 42-ամյա իտալացին անցկացրեց իր 648-րդ խաղն Իտալիայի առաջնությունում:

Բուֆֆոնն այս ցուցանիշով ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիին:

Հիշեցնենք, որ Իտալիայում Բուֆֆոնը հանդես է եկել «Պարմայում» և «Յուվենտուսում»: