Անգլիական գրանդը հետաքրքրված է «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեի ծառայություններով

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեի ծառայություններով։ Ըստ Calciomercato-ի անգլիական ակումբում ցանկանում են ուժեղացնել հարձակվողական գիծը և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները բարձր են գնահատում 30-ամյա հարձակվողի խաղային որակները։ Ընդ որում «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է իրականացնել այս գործարքը, քանի որ և՛ «Լացիոն», և՛ իտալացի ֆուտբոլիստը հետաքրքրված են այս գործարքով։

Իմոբիլեի պայմանագիրը հռոմեացիների հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 27 գոլի հեղինակ, ինչպես նաև գլխավորում է Իտալիայի առաջնության  լավագույն ռմբարկուների ցանկը։