«Ատալանտան» ձեռք բերեց «Չելսիի» կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները

Իտալական «Ատալանտայի» մամլո ծառայությունը հայտնում է, որ բերգամական ակումբը հիմնական պայմանագիր է կնքել Մարիո Պաշալիչի հետ։ 25-ամյա խորվաթ ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով էր հադես գալիս իտալական ակումբում։

Պաշալիչի տրանսֆերը պատկանում էր անգլիական «Չելսիին»։ Transfermarket-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 16 մլն Եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Պաշալիչն «Ատալանտայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։