«Բավարիայի» կիսապաշտպան Տիագու Ալկանտարան հրաժեշտ է տվել թիմակիցներին

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագու Ալկանտարան պատրաստվում է լքել ակումբը: Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը հերքել է, որ Տիագուն մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն, սակայն, ըստ Ֆալկի, Ալկանտարան արդեն հրաժեշտ է տվել «Բավարիայի» թիմակիցներին, չնայած որ ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ոչ մի առաջարկ դեռ չի ստացել:

Լրագրողը պարզաբանում է, որ թիմը հանդերձարանում խոսում է միայն կիսապաշտպանի նկատմամբ «Լիվերպուլի» ցուցաբերած հետաքրքրության մասին:

Այս մրցաշրջանում Տիագուն Բունդեսլիգայում «Բավարիայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում և խփել 3 գոլ: