Պիտեր Կրաուչը նշել է այն ֆուտբոլիստներին, որոնց կցանկանար տեսնել «Լիվերպուլում»

Անգլիական «Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը կիսվել է իր կարծիքով, թե ինչպիսի ֆուտբոլիստների կցանկանար տեսնել իր նախկին ակումբում։

«Եթե «Լիվերպուլը» ձեռք բերի Քևին դե Բրույնեին, ապա կհաղթի Անգլիայի Պրեմյեր Լիգայում և Չեմպիոնների Լիգայի մրցաշարում։ Եթե մենք բոլորս 10 ֆունտ հավաքենք, ապա կհավաքենք նրա համար անհրաժեշտ գումարը։

Ընդհանուր առմամբ «Լիվերպուլին» այդքան շատ հարկավոր չէ։ «Լիվերպուլին» հարկավոր են ոչ թե ուղղակի լավ ֆուտբոլիստներ, այլ մարդիկ, ովքեր ունեն բարձր հեղինակություն, որպեսզի մարզաբայում իշխի հարմոնիան։

Ես կարծում եմ, որ լավ կլիներ, եթե ակումբը ձեռք բերեր Ն’Գոլո Կանտեին։ Ես նույնիսկ կվերադարձնեի Ֆիլիպե Կոուտինյոյին, եթե նա համաձայն լիներ դառնալ ակումբի կազմի ռոտացիայի մաս», – ասել է Կրաուչը։