Լիոնել Մեսսին հնարավոր է պայմանագիր կնքի անգլիական ակումբի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է շարունակել կարիերան անգլիական Պրեմիեր Լիգայում, հայտնում է Fox Sports-ի արգենտինացի լրագրող Քրիստիան Մարտինը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը նախատեսում է լքել կատալոնական ակումբը 2021 թվականի ամռանը, երբ լրանա նրա պայմանագրի ժամկետը:

«Հավանականությունը, որ Մեսսին կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», իսկապես գոյություն ունի: Դա հաստատում են Կատալոնիայի և Անգլիայի իմ աղբյուրները: Բոլոր շահագրգիռ կողմերը գոհ կլինեն գործարքի պայմաններից», – գրել է Մարտինը:

«Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու դեպքում Մեսսին կմիավորվի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ, ում հետ նա ժամանակին արդեն աշխատել է «Բարսելոնայում»: