Ֆրանսիացի ֆուտբոլիստը մոտ է «Միլանի» հետ պայմանագիր կնքելուն

Ֆրանսիական «Լիոնի» երիտասարդ պաշտպան Պյեռ Կալուլուն մոտ է «Միլան» տեղափոխվելուն։ Ըստ L’Équipe-ի, 20-ամյա ֆուտբոլիստը մտածել է իր ապագայի հետ կապված որոշման վրա մի քանի շաբաթ և բազմիցս փոխել այն։ Ֆրանսիացի պաշտպանի «Լիոնի» հետ ունեցած պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին և նա պետք է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքի։ Նրա կայացրած որոշումը կարծես թե «ռոսոներների» օգտին է։ Միաժամանակ նրա «Միլան» տեղափոխությանը նպաստել է ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին։

Հավելենք, որ Կալուլուն «Լիոնի» հիմնական թիմի կազմում առայժմ ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Կալուլուի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»: