Հայտնի է, թե ինչ տեսք ունի Դորտմունդի «Բորուսիայի» նոր մրցաշրջանի մարզաշապիկը (VIDEO)

Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի մարզաշապիկների նոր մոդելները: Թիմի կիսապաշտպան Ակսել Վիտցելը և հարձակվող Էրլինգ Հոլանդը նկարահանվել են տեսահոլովակներում՝ ծանուցելով հուլիսի 1-ին կայանալիք նոր մարզաշապիկի պաշտոնական շնորհանդեսի մասին:

2020/21 մրցաշրջանում «Բորուսիայի» նոր մարզաշապիկը կրում է ակումբի ավանդական գույները՝ սև կայծակ հիշեցնող դետալներով: Ռուրյան ակումբի համար մարզաշապիկներն արտադրել է Puma ընկերությունը: