Չավին համաձայնել է գլխավորել հարազատ «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ քաթարյան «Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին համաձայնել է մրցաշրջանի ավարտից հետո  գլխավորել կատալոնական ակումբը: 40-ամյա մասնագետն ընդունել է կապտանռնագույնների նախագահ Ժոզեպ Բարտոմեուի առաջարկը, ով աջակցում է Չավիի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ի լրագրող Ֆրանսեսկ Ագիլարը:

«Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կամ ավարտին կհասցնի ընթացիկ մրցաշրջանը, կամ մոտ օրերս տեղը կզիջի Գարսիա Պիմիենտային՝ «Բարսելոնա B»-ից: