Արգենտինական «Ռիվեր Փլեյթն» անսովոր մեթոդ է գործի դրել նոր ֆուտբոլիստների փնտրելու համար

Արգենտինական «Ռիվեր Փլեյթն» անսովոր մեթոդ է գործի դրել նոր ֆուտբոլիստների փնտրելու համար, տեղեկացնում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ, ակումբն առաջարկել է բոլոր ցանկացողներին WhatsApp-ով ուղարկել 5 րոպեանոց տեսահոլովակ իրենց խաղերից պաշտոնական հանդիպումներում։ 75 օրվա ընթացքում ակումբը ստացել է 7.000 տեսանյութ և առանձնացրել է դրանցից 40-ը։

«Այս ծրագրի վրա 14 մարդ է աշխատում։ Հանդիպումներն անկացվում են ամբողջ խմբով և ֆուտբոլիստի ընտրությունը հիմնված է տեսանյութից ստացած գնահատականի հիման վրա։ Մենք հիացած ենք այս ծրագրով։

Պատրաստվում ենք թողնել մարդկանց աշխատել այս ծրագրի վրա, քանի որ այն մեզ շատ լավ արդյունքներ տվեց, ավելի շատ քան մենք կարծում էինք։ Կարելի է տեսնել, որ հեռախոսներով և նորագույն տեխնոլոգիաներով մենք ավելի շատ նյութ ենք ունենում, քան նախկինում», – ասել է «Ռիվեր Փլեյթի» սպորտային տնօրեն Գուստավո Գրոսսին։