«Բավարիան» պայմանագիր է կնքել «Պարի Սեն-Ժերմենի» պաշտպանի հետ

Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն-Ժերմենի» պաշտպան Նյանզու Կուասսին կարիերան կշարունակի «Բավարիայում»: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի բաժինը, կողմերը պայմանագիր են ստորագրել մինչ 2024 թվականի հունիսի 30-ը:

«Ես շատ երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ստացել խաղալու «Բավարիայում»: Այն մեծագույն ակումբ է՝ հարուստ ավանդույթներով: Ես մեծ հույս ունեմ, որ կկարողանամ կարևոր դերակատարություն ունենալ թիմում: Դրան հասնելու համար համառորեն աշխատելու եմ ինձ վրա», – ասել է Կուասսին:

Հիշեցնենք, որ 18-ամյա պաշտպանը «Բավարիա» տեղափոխվեց ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով: Արդեն ավարտված Ֆրանսիական Լիգա 1-ում Կուասսին փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 6 խաղ և խփել է 2 գոլ: