Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրեց իր նորեկին (VIDEO)

Բելգիայի հավաքականի պաշտպան Թոմա Մունյեն դարձել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ։ 28-ամյա բելգիացին նոր ակումբի հետ պայմանագիր է կքնել մինչև 2024 թվականը։ Ֆուտբոլիստը նոր ակումում հանդես կգա 24 համարի մարզաշապիկով։

Մունյեն «Բորուսիա» է տեղափոխվել «Պարի Սեն-Ժերմենից» ազատ գործակալի կարգավիճակով։ Նա Փարիզում 4 մրցաշրջան անցկացրեց:

«Ես ամբիցիոզ եմ և ցանկանում եմ «Բորուսիայի» հետ տիտղոսներ նվաճել, ինչպես ՊՍԺ-ում», – ասել է դորտմունդյան ակումբի նորեկը։