Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել թիմի պաշտպան Դիոգու Դալոտից: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ 21-ամյա պորտուգալացին չի կարողանալու մրցակցություն կազմել Արոն Վան-Բիսակային, ուստի պատրաստ է վաճառել Դալոտի տրանսֆերը՝ շահավետ առաջարկի դեպքում:
Ֆուտբոլիստը 2019-2020 մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: Transfermarkt-ը Դալոտի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: