«Բավարիան» պայմանագիր կկնքի «Պարի Սեն-Ժերմենի» պաշտպանի հետ

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» երիտասարդ պաշտպան Նյանզու Կուասսին կարող է կարիերան շարունակել Գերմանիայում։ 18-ամյա ֆուտբոլիստի պայքարում հաղթել է «Բավարիան», որը ձեռք կբերի ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով։

Կուասսիի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ ունեցած ավարտվում է մոտակա օրերի ընթացքում։ Նրա համար պայքարում էին նաև «Միլանն» ու «Լայպցիգը», սակայն երիտասարդ պաշտպանը հօգուտ մյունխենյան ակումբի որոշում կայացրեց։

Տեղեկացնենք, որ «Բավարիան» ցանկանում է նաև ձեռք բերել «Այաքսի» պաշտպան Սերջինո Դեսթին։