«Լիվերպուլի» կիսապաշտպանը պայմանագիր կնքեց ֆրանսիական ակումբի հետ

Կիսապաշտպան Պեդրո Չիրիվելյան դարձել է ֆրանսիական «Նանտի» ֆուտբոլիստ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նա տեղափոխվել է որպես ազատ գործակալ։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

23-ամյա իսպանացին ներկայացնում էր «Լիվերպուլը», սակայն վերջին 3 տարիների ընթացքում վարձակալական հիմունքերով հանդես էր գալիս հոլանդական և իսպանական միջակ թիմերում: Պեդրո Չիրիվելյայի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը, որի ավարտից հետո նրա ակումբային գրանցումը կփոխվի։ Ֆուտբոլիստը որոշեց չերկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, որպեսզի փոխի ակումբը։

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրո Չիրիվելյան 6 հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» կազմում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։