«Ինտերի» պաշտպանը հնարավոր է տեղափոխվի «Լիոն»

Ֆրանսիական «Լիոնը» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինով: Ըստ RMC- ի, ֆրանսիական ակումբը ցանկանում է ամրապնդել պաշտպանությունը 34-ամյա ուրուգվայցու միջոցով, բայց Գոդինի բարձր աշխատավարձը (մոտ 6 միլիոն եվրո) կարող է խոչընդոտ հանդիսանալ տրանսֆերի համար:

2019/20 մրցաշրջանում Գոդինն «Ինտերի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ հեղինակելով մեկ գոլային փոխանցում: Transfermarkt պորտալն ուրուգվայցի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո: