Իտալական «Ռոման» Էդին Ջեկոյին փոխարինող է գտել Արգենտինայում

Իտալական «Ռոման» լրջորեն հետաքրքրված է արգենտինական «Տալյերեսի» հարձակվող Նաուել Բուստոսի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Tuttomercatoweb-ը:

Տեղեկացվում է, որ հռոմեական ակումբում 21-ամյա արգենտինացի հարձակվողի հետ լուրջ հույսեր են կապում և համոզված են, որ Բուստոսը հաջորդ մրցաշրջանում կկարողանա լիարժեքորեն փոխարինել Էդին Ջեկոյին, չնայած որ վերջերս «ջիալոռոսները» հերքեցին բոսնիացի հարձակվողի վաճառքի շուրջ տարածված լուրերը:

Հավելենք, որ Արգենտինայի վերջին մրցաշրջանում Բուստոսը 20 խաղ է անցկացրել՝ խփելով 9 գոլ և դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ: