Անջելո Դի Լիվիո. «Ռոնալդուն սուպերչեմպիոն է, ով երբեք խնդիրներ չի առաջացնում»

Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անջելո Դի Լիվիոն շատ բարձր գնահատանքի է արժանացրել Քրիշտիանու Ռոնալդուին.

«Քրիշտիանու Ռոնալդուն պետք է միշտ խաղա: Նա կարող է հանգստանալ միայն 15 խաղը մեկ անգամ: Նա հիացմունքի արժանի է, և դա փաստում են նաև նրա թիմակիցները, ովքեր նրա հետ լավ հարաբերությունների մեջ են:

Ռոնալդուն սուպերչեմպիոն է: Նա օրինակելի կերպար է և ցույց է տալիս, թե ինչպիսին պիտի լինի աշխատանքի նկատմամբ ճիշտ վերաբերմունքը, ճիշտ ապրելակերպը: Ռոնալդուն երբեք խնդիրներ չի առաջացնում: Իմ խոնարհումը նրան», – ասել է Դի Լիվիոն Stats Perform News-ին տված իր հարցազրույցում:

Այս մրցաշրջանում 35-ամյա պորտուգալացին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 22 խաղ, խփել է 21 գոլ և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: