«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը հնարավոր է տեղափոխվի «Բոկա Խունիորս»

Պաշտպան Մարկոս Ռոխոն կարող է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Բոկա Խունիորս»: Արգենտինական ակումբը ցանկանում է գնել 30-ամյա ֆուտբոլիստին, եթե կարողանա պայմանավորվել տրանսֆերի արժեքի հարցում: Այս մասին տեղեկացնում է ESPN- ը:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Հունվարին, Ռոխոն վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Էստուդիանտես», բայց խաղաց միայն մեկ անգամ, նախքան կորոնավիրուսի համավարակի սկսվելը: