Մոլորակի ամենահայտնի բրենդներից մեկը՝ Իտալիայի գավաթի հովանավոր

Իտալիայի գավաթի խաղարկությունն ունի նոր գլխավոր հովանավոր:

Հովանավոր է դարձել Coca-Cola ընկերությունը: Պաշտոնապես, կողմերի գործակցությունը կսկսվի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղ, որը նախատեսված է չորեքշաբթի օրը՝ հունիսի 17-ին և եզրափակիչում մրցելու են «Յուվենտուսն» ու «Նապոլին»:

Հաջորդ մրցաշրջանից սկսած՝ մրցաշարը կկոչվի Coppa Italia Coca-Cola:

Հիշեցնենք, որ հանրահայտ Coca-Cola ընկերությունը նախ դարձավ Իտալիայի Սուպերգավաթի հովանավոր, այնուհետև սկսեց համագործակցել իտալական A Սերիայի հետ: