«Բարսելոնան» հետաքրքրված է 19-ամյա արգենտինացի հարձակվողի ծառայություններով

«Վելես Սարսֆիլդի» գլխավոր մարզիչ Պաբլո Կավալյերոն հայտարարել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է ակումբի հարձակվող Տիագո Ալմադայի ծառայություններով:

«Ես գիտեմ, որ «Բարսելոնան» տվյալներ է ճշտել Ալմադայի վերաբերյալ, բայց նա ընդամենը 19 տարեկան է: Նա պետք է շարունակի աճել: Եթե գրավիչ առաջարկ ստանանք, որը կհետաքրքրի ինչպես ֆուտբոլիստին, այնպես էլ ակումբին, ապա մենք կքննարկենք այն», – ասել է Crack Deportivo-ի ներկայացուցիչը:

19-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: