«Ռեալը» հստակեցրել է Դորտմունդի «Բորուսիայի» առաջատարի տրանսֆերի ժամկետները

Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ վինգեր Ջեյդոն Սանչոն շարունակում է մնալ «Ռեալի» ուշադրության կենտրոնում է։ Մադրիդյան ակումբը վերջին տարիներին երիտասարդ ֆուտբոլիստներ ձեռք բերելու մարտավարությունն է ընտրել։ Ըստ AS-ի տեղեկատվության 20-ամյա ֆուտբոլիստի տրասնֆերը կօգնի «Ռեալի» ու «Բորուսիայի» միջև հարաբերությունների բարելավմանը։

Այս հարցում հատկանշական դեր ունի հենց ինքն՝ անգլիացին, ում համար պայքարում են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու եվրոպական մի շարք թոփ ակումբներ։ «Ռեալը» Սանչոյին իր ակումբում տեսնում է երկարաժամկետ ծրագրի համար։ «Ռեալի» ցանկանում է Սանչոյին ձեռք բերել 2021 թվականի ամռանը, քանի որ այս տարի մադրիդցիներն ամենայն հավանականությամբ կհրաժարվեն խոշոր գնումներից։