Գոնսալո Իգուաինի ծառայություններով հետաքրքրված է MLS լիգայի ակումբներից մեկը

Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով հետաքրքրված է ամերիկյան MLS լիգայի ակումբներից մեկը, տեղեկացնում է Calciomercato-ն։ Աղբյուրի փոխանցմամբ, 32-ամյա արգենտինացին չի մտնում «բյանկոներների» ծրագրերում և կարող է լքել ակումբն այս ամառ։

Գոնսալո Իգուաինի հանդեպ հետաքրքրություն է տածում «Վաշինգտոն Դի Սի Յունայթեդը»։ Հատկանշական է, որ մարտին այդ ակումբ տեղափոխվեց ֆուտբոլիստի մեծ եղբայրը Ֆեդերիկոն, ով նոր միջավայրում պատասխանատու է երիտասարդ ֆուտբոլիստների զարգմացմամբ։

Ընթացիկ մրցաշրջանում Իգուաինը «Յուվենտուսի» կազմում անկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 25,5 մլն․ եվրո։