Ֆրենկի դե Յոնգ. «Մենք դեռ պատրաստ չենք խաղալ»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է մրցաշրջանի վերսկսման մասին.

«Երկու-երեք ամիս միմյանցից հեռու ենք եղել, դա երկար ժամանակ է: Միշտ էլ հաճելի է բաժանումից հետո կրկին հանդիպելը: Սովորաբար մենք բաժանվել ենք իրարից ամենաշատը երեք շաբաթով, իսկ այստեղ՝ մի ամբողջ երեք ամիս:

Ինձ շատ էին պակասում մարզումները, թիմակիցներս: Ինձ շատ լավ եմ զգում այս պահին: Ես Հոլանդիայում մարզվել եմ, որպեսզի մարզավիճակս տեղը լինի: Չեմ կարծում, որ արդեն պատրաստ եմ ֆուտբոլ խաղալ:

Մեզ դեռ մի քանի շաբաթ պարապմունքներ են անհրաժեշտ: Սկզբում անհատական, հետ մեծ խմբերով, հետո թիմով: Մենք ի վիճակի կլինենք խաղալու մի քանի շաբաթ անց», – ասել է դե Յոնգը: