«Միլանը» ցանկանում է վերականգնել հարձակվողական ահարկու զույգը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը հետաքրքրել է «Միլանի» ղեկավարությանը և կարող է դառնալ «ռոսոների»։ Ինչպես տեղեկացնում է հայտնի լրագրող Նիկոլո Շիրան, իտալական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին վարձակալել երկու տարի ժամկետով։

Նշվում է, որ Յովիչի 5 մլն․ եվրո տարեկան աշխատավարձը կարող է խանգարել այս գործարքին, քանի որ Իտալիայում կարծում են այն չափազանց բարձր է։

Ի դեպ, «Միլանում» վարձավճարով է հանդես գալիս նաև Անտե Ռեբիչը, ում հետ ժամանակին Յովիչը Ֆրանկֆուրտի «Այնթրախթում» է հանդես եկել։