Հայաստանի Բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիա» – «Շիրակ» (19:15-ից՝ ուղիղ եթեր)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում այսօրվա երկրորդ խաղը տեղի կունենա: Այս մրցաշրջանի առաջատար «Արարատ-Արմենիան» կհյուրընկալի «Շիրակին»։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ» խաղը կմեկնարկի ժամը՝ 19։15-ին: Հանդիպումը սպասարկելու է Հենրիկ Նալբանդյանի մրցավարական անձնակազմը:

Հիշեցնենք, որ առաջին խաղաշրջանի արդյունքում առաջին 6 տեղերը զբաղեցրած թիմերն ունեցած միավորներով շարունակում են պայքարը չեմպիոնության համար։

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակին և Հայաստանի առաջնության վերջին նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ: