Ժոզե Մոուրինյո. «Զարմանալի է, որ Էտո’Օն և Սնեյդերն այդպես էլ չարժանացան «Ոսկե գնդակին»»

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ով ժամանակին եղել է «Ինտերի» գլխավոր մարզիչը, պատմել է, թե 2010 թվականին «ներաձուրիներից» ով էր արժանի «Ոսկե գնդակ» մրցանակին:

«Տարօրինակ է, որ Սամուել Էտո’Օն այդպես էլ չկարողացավ նվաճել «Ոսկե գնդակ» մրցանակը:

Ուեսլի Սնեյդերը նույնպես անհավանական լավն էր 2009/2010 մրցաշրջանում: Մեկ տարվա ընթացքում տրիպլ ձևակերպեց, ինչպես նաև խաղաց Աշխարհի առաջնության եզրափակիչում: Մենք գնացինք «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը, չնայած իմաստ էլ չուներ, որովհետև իմ տղաներից ոչ մեկն անգամ թեկնածուների եռյակում չկար», – Մոուրինյոյին մեջբերում է The Athletic-ը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության եռյակում ընդգրկված էին Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան և Չավին՝ բոլորն էլ «Բարսելոնայից»: Ընդորում դա ֆուտբոլի պատմության մեջ միակ ու բացառիկ դեպքն է, երբ «Ոսկե գնդակի» եզրափակիչ եռյակում ընդգրկված բոլոր երեք ֆուտբոլիստները ոչ միայն թիմակիցներ էին, այլ նաև նույն թիմի ակադեմիայի սաներ: