BUNDESLIGA. «Հերտա» – «Ունիոն Բեռլին»՝ 4-0 (VIDEO)

Քիչ առաջ Բունդեսլիգայում մեկնարկեց 27-րդ տուրը: Առաջնության ամենասկզբունքային հակամարտություններից մեկի շրջանակներում  միմյանց հետ մրցեցին «Հերտան» և «Ունիոն Բեռլինը», որոնք խաղից առաջ զբաղեցնում էին, համապատասխանաբար, 11-րդ և 12-րդ հորիզոնականները:

«Մայրաքաղաքային» դերբիի առաջին կեսում խփված գոլեր չգրանցվեցին, իսկ ահա ընդմիջումից հետո խաղամակարդակով բարձր «Հերտան» կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը: Որոշիչ դարձան հանդիպման 51-ից 61-րդ րոպենները, երբ գնդակը 3 անգամ հայտնվեց «Ունիոն Բեռլինի» դարպասում: Գոլերի հեղինակներ դարձան Վեդադ Իբիշևիչը, Դոդի Լուկեբակիոն և Մատեուս Կունյան: Հանդիպման 77-րդ րոպեին վերջնական արդյունքն ապահովեց Դեդրիկ Բոյատան:

«Հերտան» հաղթեց՝ 4-0 հաշվով և վաստակած 34 միավոր բարձրացավ 10-րդ հորիզոնական: