Գերգոլառատ ընկերական հանդիպում «Վեստ Արմենիայի» և «Դիլիջանի» միջև

Քիչ առաջ ընկերական հանդիպում անցկացրեցին Առաջին խմբի ներկայացուցիչներ՝ առաջատար «Վեստ Արմենիան» ու ետնապահ «Դիլիջանը»:  Ինչպես տեղեկացնում են թիմերի մամուլի ծառայությունները, խաղը կայացել է Ձորաղբյուրի մարզաբազայում և անցել է առանց հանդիսականների։

Գերգոլառատ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 4-4 հաշվով: «Վեստ Արմենիայից» դուբլ է ձևակերպել Սերգեյ Օրլովը, մեկական անգամ հաջողության են հասել Վլադիմիր Խառատյանն ու Միխայիլ Ժաբկինը: