Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» նախկին դարպասապահ, այժմ՝ ակումբի սպորտային փոխտնօրեն Մալաֆեևի կինը՝ Եկատերինա Մալաֆեևը, ինստագրամյան իր էջին ներքնազգեստով նկար է տեղադրել և անկեղծացել ամուսնու հետ հարաբերությունների վատթարացման մասին:
«Ես և նա: Սերը ծնվեց ութ տարի առաջ: Հիմա մեր ընտանիքը դժվար ժամանակ է ապրում: Մենք ավելի բծախնդիր ենք դարձել: Միմյանց լսելն ավելի ու ավելի է բարդանում:
Մենք ջանք չենք խնայում՝ պահպանել հանգստությունը 24/7 ռեժիմով: Սեր ենք տալիս, բայց հայացքները տարբերվում են: Գնալ հեռու և լռության մեջ սպասել նոր ալիքի. սա իմ դիրքորոշումն է:
Ի՞նչ են ուզում տղամարդիկ», – գրել է Եկատերինան: