Ուկրաինայի առաջնության վերսկսումը մայիսի 30-ից հետաձգվեց

Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության վերսկսումը մայիսի 30-ից տեղափոխվեց հունիսի 6, տեղեկացնում են «Футбольный формат» հաղորդման լրագրողներ Լև Գալուշկոն և Օլեգ Յաշուկը։

Գալուշկոյի խոսքերով, հետաձգման պատճառն այն է, որ ոչ բոլոր ակումբներն են հասցնում թեստավորել ֆուտբոլիստներին ու աշխատակիցներին և չեն հասցնում լիովին պատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։ Նաև սպասվում է, որ 24-րդ տուրի «Շախտյոր» – «Դինամո» (Կիև) կենտրոնական հանդիպումը Խարկովից տեղափոխվելու է մայրաքաղաքի «Օլիմպիական» մարզադաշտ։

«Ակումբներն իրար մեջ արդեն պայմանավորվել են», – գրել է Յաշուկն ինստագրամյան իր էջում։