Հայտնի է Իսպանիայի առաջնության վերսկսման օրը. առաջին խաղում՝ «Սևիլիա» – «Բետիս»

Հայտնի է դարձել, թե երբ է վերսկսվելու իսպանական Լա Լիգայի այս մրցաշրջանի, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը՝ հղում անելով Cadena COPE ռադիոկայանին, Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 19-ին, ուրբաթ օրը:

Հայտնի է, որ խաղային առաջին օրով տեղի կունենա անդալուսյան գլխավոր դերբին՝ «Սևիլիա» – «Բետիս» մրցավեճը: 28-րդ տուրի շրջանակներում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնան» Վիգոյում կհյուրընկալվի «Սելտային», իսկ երկրորդ հորիզոնականում ընթացող «Ռեալը»՝ Մադրիդում ուժերը կչափի «Էյբարի» հետ:

Իսպանական Լա Լիգայի այս մրցաշրջանի խաղացանկն ամբողջությամբ պարզ կդառնա մայիսի 28-ին:

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակին և իսպանական նորություններին ծանոթացեք այստեղ.