Ռոմելու Լուկակու. «Երբեք չեմ ների Անդրե Վիլաշ-Բոաշին, նա ինձանից շատ բան խլեց»

Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով վարձակալությամբ հանդես է գալիս «Ինտերում», վերհիշել է Չեմպիոնների Լիգայի 2011/2012 խաղարկությունը: Հիշեցնենք, որ Ռոմելու Լուկակուն «Չելսիի» Եվրագավաթային հայտացուցակից դուրս էր մնացել, իսկ Չեմպիոնների Լիգայի այդ մրցաշրջանն ավարտվեց հենց անգլիական ակումբի հաղթանակով.

«Դի Մատտեոն ասաց, որ եզրափակիչ խաղի ժամանակ և խաղից հետո ես լինելու եմ թիմի հետ: Նա կարծում էր, որ այդ օրը Մյունխեն պետք է գնանք բոլորս, ներառյալ նրանք, ովքեր որակազրկված էին և նրանք, ովքեր հայտավորված չեն եղել:

Միշտ երազել եմ Չեմպիոնների Լիգայի հաղթանակի մասին: Ուզում ես թիմի հետ լինել ու թիմի հետ նշել նման հաղթանակը: Լավ էր, որ ես 19 տարեկան էի: Ես շատ ուրախ եմ ակումբի համար, բայց կա մեկն, ով ինձ շատ բանից զրկեց: Դա նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն է: Ես նրան երբեք չեմ ների այդ արարքի համար: Եթե ես ոչինչ չեմ արել հաղթանակի համար, ուրեմն այդ Գավաթն իմը չէ: Այսպես եմ մտածել դեռ 11 տարեկանից», – Լուկակուին մեջբերում է HLN-ը: