Ռիյադ Մահրեզը պատմել է, թե ինչպես խափանվեց «Մարսել» տեղափոխվելու գործը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը Instagram-ի ուղիղ եթերում պատասխանել է այն հարցին, թե որն է իր ամենասիրելի ֆուտբոլային ակումբը: Նաև անդրադարձել է այն դեպքին՝ ինչպես խափանվեց «Մարսել» տեղափոխվելու հարցը:

«Իմ սրտի ակումբը «Մարսելն» է: Փոքր տարիքում այդ ակումբում ստուգումներ եմ անցել: Շատ երջանիկ էի: Ինձ ՊՍԺ-ն էլ է դուր գալիս, որովհետև դա իմ քաղաքի թիմն է, բայց շատ էի ուզում «Մարսելում» խաղալ:

Մի քանի մարզումից հետո մարզիչն ասաց, որ ուզում է ինձ հետ պայմանագիր կնքել: Ինձ անգամ թիմի մարզահագուստ տվեցին: Ես ուրախ-ուրախ վերադարձա տուն և մտածում էի, որ արդեն պայմանագիր եմ կնքել: Սակայն երեք-չորս օր անց իմ գործակալին են զանգում և ասում. «Մենք ունենք նման ֆուտբոլիստ, մեզ նա է հետաքրքրում»: Այդ ֆուտբոլիստը Բիլել Օմրանն էր, ով այժմ հանդես է գալիս Ռումինիայում»,- պատմել է Մահրեզը: