Ռիվալդո. «Գարեթ Բեյլը կարող է կրկին սուպերաստղ դառնալ «Նյուքասլում»»

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն անդրադարձել է «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի կարգավիճակին:

«Լուրեր են շրջանառվում, որ Գարեթ Բեյլին առաջարկում են MLS տեղափոխվել: Բայց ես մտածում եմ, որ նա դեռ եվրոպական ֆուտբոլին ցուցադրելու բան ունի իր 30 տարեկան հասակում:

Ենթադրում եմ, որ նրա կարիերան «Ռեալում» մոտենում է ավարտին, քանի որ նրա ներկայությունը հիմնական կազմում հարցականի տակ է: Հատկապես, որ ամռանը տարբեր տրանսֆերներ են նախատեսվում: Այնպես որ, կարծում եմ, «Ռեալից» հեռանալը շատ հավանական քայլ է:

«Նյուքասլը» կարող է նրա համար շատ լավ լուծում լինել: Նա այդ ակումբում կարող է և´ վերականգնել սուպերաստղի իր կարգավիճակը, և´ նաև մեծ գումարներ վաստակել: Նա հնարավորություն կունենա կրկին ապացուցելու, որ լավագույններից մեկն է աշխարհում», – հայտնել է Ռիվալդոն: