Ռիվալդո. «Էրլինգ Հոլանդը նման է Ռոնալդոյին»

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:

«Մարդիկ Հոլանդի ոճը նմանեցնում են Ռոնալդոյի խաղաոճին: Ու, ըստ ամենայնի, որոշ նմանություններ կան: Նա Ռոնալդոյի պես արագ է, անվախ է, և շատ գոլեր է խփում: Բայց դեռ վաղ է ասել, որ նա կդառնա Ռոնալդոյի հետնորդը:

Ռոնալդոն մասնակցել է Աշխարհի չորս առաջնությունների, որոնցից երկուսում՝ հաղթել է: Նա աշխարհին տպավորել է իր խաղաոճով, իր գոլերի քանակով: Այնպես որ մեզ դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե Հոլանդը որքանով կկրկնի Ռոնալդոյի հաջողությունները: Բայց հոլանդացին իսկապես լավն է ու աչքի ընկնող», – գրել է Ռիվալդոն: