Մադրիդի «Ռեալը» ժամանակին ցանկանում էր գնել Կառլոս Տևեսին

Մադրիդի «Ռեալի» նախկին սպորտային տնօրեն Պրեդրագ Միյատովիչը Radio Villa Trinidad-ին տված իր հարցազրույցում խոստովանել է, որ ժամանակին ցանկացել են ձեռք բերել արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսին, ով այդ ժամանակ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

«Ես միշտ ցանկացել եմ, որ Տևեսը խաղա մեր թիմում: Մենք պլանավորեցինք գնել նրան «Մանչեսթեր Յունայթեդից», բայց մեզ մոտ չստացվեց: Տևեսը շատ լավ կդիտվեր մեր թիմում:

Ի դեպ նշեմ, որ Տևեսը ուզում էր խաղալ «Ռեալում», բայց ֆուտբոլում նման բան լինում է, երբ տրանսֆերը վերջին պահին խափանվում է», – ասել է Պրեդրագ Միյատովիչը:

Ավելի վաղ «Միլանի» նախկին փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել էր, որ զղջում է Տևեսին չգնելու համար: