Պրեդրագ Միյատովիչը՝ Չեմպիոնների Լիգա-1998 եզրափակիչում խփած գոլի մասին. «Խաղից դուրս վիճակ չկար»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը վերհիշել է 1998 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղը: Մադրիդյան թիմը եզրափակիչում պայքարում էր «Յուվենտուսի» դեմ, հանդիպման միակ գոլն էլ խփել է Միյատովիչը` 67-րդ րոպեին:

«Պարտվածներն իրավունք ունեն զայրանալու: Բայց ես վստահ եմ այդ դրվագի վրա: Միշտ ասել եմ, որ խաղից դուրս վիճակ չի եղել՝ հենվելով «Յուվենտուսի» երկրպագուների արձագանքի վրա:

Մենք գիտենք՝ ինչպես են նրանք իրենց պահում, քանի որ շատ ենք խաղացել իտալական ակումբների դեմ: նրանք ամեն ինչի դեմ բողոքում են, անգամ եթե բողոքելու բան էլ չկա: Այդ խաղում ոչ մեկ ձեռք չի բարձրացրել՝ ի նշան նրա, որ խաղից դուրս վիճակ կա:

Իհարկե, չկա նման դիտակետ, որը վերջնականապես կապացուցի խաղից դուրս վիճակի բացակայությունը, բայց ես դրանում վստահ եմ. ես խաղի մեջ էի: Ոչ մեկ չի բողոքարկել, և դրանում է ողջ գաղտնիքը», – ասել է Միյատովիչը:

1998 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում Պրեդրագ Միյատովիչի խփած գոլը ներկայացնում ենք ստորև.

https://youtu.be/6aqhWJ5GblE?t=12