Ինչպե՞ս է գետնին տապալվում Պավել Պոգրեբնյակի կինը՝ գեղեցկուհի Մարիան (VIDEO)

Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Պավել Պոգրեբնյակի կինը՝ Մարիա Պոգրեբնյակը, յուրահատուկ մի տեսանյութ է հրապարակել ինստագրամյան իր էջին, որտեղ աղջիկն իր ողջ հասակով մեկ՝ բարձրակրունկներով հանդերձ տապալվում է գետնին, ապա վեր է կենում և շատ ինքնավստահ շարունակում է քայլել առաջ:

Իր հրապարակմանը կից Մարիա Պոգրեբնյակը կատարել է նաև հետևյալ գրառումը.

«Եթե դուք վայր եք ընկել, պետք է կանգնել ու առաջ շարժվել՝ հպարտ ու գլուխը բարձր», – գրել է Մարիան: