Պոլ Գասկոյն. «Սըր Ալե´քս, Ձեր ֆուտբոլիստներն իրենց եղբայրների կանանց հետ են քնում»

Պոլ Գասկոյնը անգլիական ֆուտբոլի ամենասկանդալային, հակասական կերպարն է: Երկրի հավաքականի նախկին ֆուտբոլիստը տարիներ շարունակ տառապել է ալկոհոլիզմով, ինչի արդյունքում պարբերաբար տհաճ պատմությունների մեջ է ընկել: Daily Mail-ին տված իր հարցազրույցում Պոլ Գասկոյնը հիշել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերը.

«Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մի անգամ ասաց, որ եթե ես տեղափոխված լինեի «Մանչեսթեր Յունայթեդ», ապա դա կօգներ իմ կարիերային, ես չէի ունենա այսքան խնդիրներ կյանքում:

Լո՞ւրջ եք ասում, Սըր Ալե´քս: Ձեր թիմում չէ՞ր, որ Ռիո Ֆերդինանդը թմրամոլության թեստ էր հանձնում, Էրիկ Կանտոնան տրիբունայում ֆուտբոլասերի էր ծեծում երկու ոտքով, Ուեյն Ռունին կնոջը դավաճանում էր գրողի տարած տատիկի հետ, իսկ Ռայան Գիգզը քնում էր հարազատ եղբոր կնոջ հետ: Գրողը տանի, եղբա´յր»,- ասել է Գասկոյնը:

Նշենք, որ ապրիլին հայտնի դարձավ, որ Գասկոյնը վերջապես իր համար կողակցուհի է գտել 20 տարի միայնակ ապրելուց հետո: