Հայտնի են «Նոայի» ֆուտբոլիստների և անձնակազմի թեստավորման արդյունքերը

Այսօր, հերթական անգամ «Նոայի» անձնակազմը և ֆուտբոլիստներն հանձնել են COVID-19 թեստեր՝ կորոնավիրուսային վարակի առկայությունը ստուգելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական:

«Մենք պատրաստ ենք վերսկսել առաջնությունը՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցները և կանոնները», – գրված է պաշտոնական հաղորդագրությունում: