Ն’Գոլո Կանտեն իր Mini Cooper-ը փոխեց Mercedes-ով

Կարանտինի ժամանակ «Չելսիի» երկրպագուները միանգամից երկու աչք զարնող փոփոխություններ են նկատել Ն’Գոլո Կանտեի մոտ: Առաջինը ֆուտբոլիստի սանրվածքն է եղել: Սովորական սափրած գլուխը հիմա փարթամ մազածածկույթով է պատված:

Երկրորդը ֆուտբոլիստի ավտոմեքենան է: Երկար ժամանակ Կանտեն համարվում էր «կապույտների» ամենահամեստ ֆուտբոլիստը. նա 2015 թվականից վարում էր Mini Cooper ավտոմեքենա: Հիմա ֆրանսիացին փոխել է մեքենան: Նոր փոխադրամիջոցը Mercedes է, որով նա մայիսի 19-ին ներկայացավ մարզումներին: