Բուքմեյքերները գնահատել են Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադառնալու շանսերը

Բուքմեյքերական վերլուծաբաններն առաջարկում են խաղադրույք կատարել, թե որ ակումբում կհայտնվի բրազիլացի հարձակվող Նեյմարը։

Եթե բրազիլացի հարձակվողը լքի «Պարի Սեն-Ժերմենը», ապա նրան վերադարձնելու լավագույն շանսերն ունի «Բարսելոնան»։ «Մելբեթ» բուքմեյքերական ընկերության մասնագետներն այս տրանսֆերը գնահատում են 3,24 գործակցով։ «Կապտանռնագույնների» կազմում Նեյմարը հանդես է եկել 2013-2017 թվականներին։

Ցանկում երկրորդը` Մադրիդի «Ռեալն» է՝ 8,00 գործակցով, իսկ «Յուվենտուսը» եզրափակում է եռյակը՝ 15,00 գործակցով։ Եթե հաջորդ մրցաշրջանում հարձակվողը հանդես գա «Նյուքասլում» կամ MLS լիգայի ակումբներից մեկում, ապա այդ հավանական տրանսֆերը գնահատվել է 21,00 գործակցով։

Նեյմարի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ հաշվարկված է մինչև 2022 թվականը։ Հարձակվողը ֆրանսիական ակումբ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017 թվականի օգոստոսին 222 մլն․ եվրոյի դիմաց։ Բրազիլացին փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 80  հանդիպում է անցկացրել՝ դառնալով 69 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ։