Անդրեյ Շևչենկոյի օգնական Մաուրո Տասոտտին հնարավոր է վերադառնա «Միլան»

Ուկրաինայի հավաքականի երկրորդ մարզիչ Մաուրո Տասոտտին կարող է վերադառնալ «Միլան»։ Կա հավանականություն, որ 60-ամյա իտալացին «ռոսոներների» մարզչական շտաբում կփոխարինի Դանիելե Բոներային։ Այս մասին տեղեկացնում է Milan News-ը՝ հղում կատարելով Tuttosport-ին։

Տասոտտիի թեկնածությունը դիտարկում է Ռալֆ Ռանգնիկը, ով հիմնական թեկնածուն է «Միլանի» գլխավոր մարզչի:

Տասոտտիին 2016 թվականից աշխատում է Ուկրաինայի հավաքականում, նա գլխավոր մարզչի՝ Անդրեյ Շևչենկոյի օգնականն է, իսկ մինչ այդ նա աշխատում էր «Միլանի» մարզչական շտաբում։