Մարտա Վիեյրա. «Ցավոտ է, երբ կանանց ֆուտբոլը տղամարդկանց ֆուտբոլի հետ են համեմատում»

Բրազիլացի ֆուտբոլիստուհի Մարտան կարծում է, որ կանանց ֆուտբոլը չպետք է համեմատել տղամարդկանց ֆուտբոլի հետ:

«Պետք է դադարել կանանց ֆուտբոլը տղամարդկանց ֆուտբոլի հետ համեմատել: Շատ ցավոտ է նման համեմատություններ լսել: Մարդիկ ասում են. «Մարտան վեց անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի, սակայն ոչ մի անգամ չի հաղթել Աշխարհի առաջնությունում»:

Բայց Մեսսին և Ռոնալդուն նույնպես դարձել են աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ և նրանք էլ չունեն Աշխարհի առաջնության գավաթ: Բայց միևնույն է, նրանց դեպքում այդ ամենը բոլորովին այլ կերպ են մատուցում», – հայտարարել է Մարտան:

Բրազիլացի ֆուտբոլիստուհին ազգային հավաքականի կազմում 154 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 108 գոլի հեղինակ: