«Մարսելը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

Ֆրանսիական «Մարսելը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ներկայիս գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի պայմանագրի երկարաձգման հետ կապված։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ պորտուգալացին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։

«ԶԼՄ-ներում հայտնված Վիլաշ-Բոաշի պայմանագրի հետ կապված կեղծ տեղեկատվությունների պատճառով ակումբը ցանկանում է ներկայացնել իրական փաստեր։ Երկուշաբթի օրը ակումբը Վիլաշ-Բոաշին պայմանագիրը երկարաձգելու երկու տարվա առաջարկություն է արել, հետագայում այն մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ, եթե այդ մրցաշրջանում «Մարսելը» Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճի։

20 տարիների կտրվածքով «Մարսելը» տուժել է քրոնիկ ոչ ստաբիլությունից։ Այս ընթացքում ակումբը 24 անգամ մարզիչ է փոխել։ Այս 20 տարիների ընթացքում միայն 3 մասնագետի է առաջարկվել 4 տարվա պայմանագիր՝ Դիդյե Դեշամին, Ռուդի Գարսիային և Վիլաշ-Բոաշին։ Սա վկայում է, որ թիմը ձգտում է հասնել ստաբիլության։ Նաև սա վկայում է, որ ակումբը վստահ է Անդրե Վիլաշ-Բոաշի վրա և «Մարսելը» հենց նրա հետ է ցանկանում նոր էջ գրել ակումբի ժամանակակից պատմության մեջ», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ժամանակից շուտ ամփոփված Ֆրանսիայի առաջնությունում «Մարսելը» զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։