Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, հնարավոր է, «Բարսելոնայում» մնա ևս 5 տարի

Դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում հաջողություններ է գրանցել: Կողմերը մոտ են նոր պայմանագիր կնքելուն մինչ 2025 թվականի հունիսը: Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Տեր Շտեգենը ցանկանում է կատալոնական ակումբում ստանալ տարեկան 10-ից 18 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն ապրիլի վերջին բանակցությունները դադարեցվել էին:

Դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին: